Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից մթերքների ներմուծումը

Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից մթերքների ներմուծումը
08.01.2016 | 11:22

Իրանի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունները խզվելուց հետո Թեհրանն արգելել է Սաուդյան Արաբիայից որևէ մթերքի ներկրումը: Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, երբ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով Թեհրանում բողոքի ցույցեր էին սկսվել, իսկ պաշտոնական Իրանը դատապարտել էր քարոզչի մահապատիժը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ